Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ը ջնջել երկրի երեսից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 25, 2009 16:19
Հյուսիսային Կորեան սպառնացել է ջնջել ԱՄՆ-ն երկրի երեսից, եթե «ամերիկացի իմպերիալիստները» նոր պատերազմ սկսեն. այս հայտարարությունը տարածվել է Հս. Կորեայի պետական լրատվամիջոցներով 1950-53 թթ. Կորեական պատերազմի
59-րդ տարելիցից մեկ օր առաջ. ռազմական գործողություններն ավարտվել էին զինադադարով, սակայն պատերազմը պաշտոնապես դեռ ավարտված չէ: Մայիսին Պխենյանը հայտարարել էր, որ այլևս այդ զինադադարի պայմաններով իրեն պարտավորված չի համարում և խոսք էր տվել ռազմական պատասխան տալ Հարավային Կորեային և դրան սատարողներին: Իսկ Օբամայի` Հարավային Կորեային ատոմային հարվածից պաշտպանելու վերջերս տված խոստումից հետո Պխենյանը ԱՄՆ նախագահին մեղադրել էր միջուկային պատերազմ սկսելու մեջ:
AP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
