Լևոն Արոնյանը Բաքու չի գնա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 29, 2010 14:48

Ինչպես հայտնի է, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցում (28 ապրիլի, 2010 թ.) ասել էր, որ հնարավոր է Լևոն Արոնյանը Ադրբեջանի  մայրաքաղաք Բաքվում մասնակցի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի: Նա նաև նշել էր, որ նախկինում երբեք Արոնյանը չի հայտնել, թե դեմ է Բաքվում խաղալուն: Հիշեցնենք, որ հավակնորդների մի խումբ պետք է հանդես գա Բաքվում, մեկ այլ խումբ` ուրիշ մրցավայրում: Եվ ահա,  այդ կապակցությամբ Արոնյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի տվել ու չի տա իր համաձայնությունը` մասնակցելու Բաքվում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Այս խնդրի պարզաբանման վերաբերյալ Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Կիրսան Իլյումժինովին և ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի բոլոր անդամներին, «Սպորտ-Էքսպրես» թերթի խմբագրությանը և աշխարհի շախմատային խոշորագույն լրատվամիջոցներին:

Դիտվել է 2043 անգամ:
Print Friendly

Leave a Reply