Ընկերական խաղ` Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 29, 2010 14:36

Հնարավոր է, որ մայիսի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալի Ուզբեկստանի ընտրանուն: Այդ մասին հայտնել է մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նշել է, որ Հայաստանի  և Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև այդ մասին  նախնական պայմանավորվածություն է կայացել: Նախատեսվում է խաղն անցկացնել Երևանում: Մինասյանը նաև հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանի պատիվը պատպանելու հնարավորություն է մտադիր տալ մեր երկրի երիտասարդական հավաքականի 5-6 խաղացողների: Ուզբեկստանի  հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում ներկայումս մեր հավաքականից  5 տեղով առաջ է և զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1902 անգամ:
Print Friendly

Leave a Reply