Առաջընթաց յոթը քայլով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | ապրիլի 29, 2010 14:23
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հարապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին առաջադիմել է 7 քայլով և զբաղեցնում է աղյուսակի 99-րդ հորիզոնականը: Առաջատարների շարքերում փոփոխություն է կատարվել: Առաջատարին` Իսպանիայի հավաքականին շրջանցել է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին: Իսկ լավագույնների եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ընտրանին:
Դիտվել է 1057 անգամ:





Facebook
Tweet This