Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 29, 2010 13:48

Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետեւանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով:

Ըստ ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչության, հանրապետության գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստկայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

Դիտվել է 2099 անգամ:
Print Friendly

Leave a Reply