Օպերատիվ հետախուզության վարչության նոր բացահայտումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2010 13:45

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, օրերս մի շարք ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
ՕՀՎ աշխատակիցների դիտակետում հայտնվել են կոշիկի ապօրինի միանգամից երկու արտադրամասեր: Մի դեպքում ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Կոտայքի Ջրվեժ գյուղում: Գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանին պատկանող արտադրամասում արտադրվել են տղամարդու կոշիկներ, որոնք հետագայում իրացվել են Նոր-Նորքի տոնավաճառի հարակից տարածքում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված մյուս արտադրամասը գործել է մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում. օպերատիվ խմբի այցելությամբ հիմնավորվել է, որ բնակելի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկում, իրոք, կոշիկի ապօրինի արտադրություն է ծավալել թաղամասի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Ընդ որում, կոշիկները պիտակավորվել են հայտնի բրենդների` «Gucci», «Baldinini» անուններով: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:
Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել նաև այլ ապօրինի արտադրամաս, որտեղ մայրաքաղաքի բնակիչ Դավիթ Գևորգյանը զբաղվել է սպիտակեցնող հեղուկի շշալցմամբ` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Նա հասցրել է հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեություն ծավալել ընդամենը 20 օր: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հումքի և նյութերի ձեռք բերման աղբյուրները, ինչպես նաև իրացման վայրերը պարզելու ուղղությամբ:
ՕՀՎ մյուս բացահայտման արդյունքում էլ դադարեցվել է պլաստմասե վերամշակման արտադրամաս: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը ծավալել էր մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ Համլետ Պողոսյանը, ով նախ տարբեր վայրերից հավաքել է թափոններ, ապա վերամշակումից ստացել երկրորդային հումք:
Միանգամից մի քանի բացահայտում է գրանցվել ՕՀՎ Կոտայքի բաժնում: Հայտնաբերվել է կահույքի ապօրինի արտադրամաս` Աբովյանում, առանց հպման ավտոլվացման կետ և մթերային խանութ` Առինջում: Իրացման ծավալները ճշտելու նպատակով իրականացվում են ստուգումներ:
Բացահայտվել են նաև այն ձեռնարկատերերը, ովքեր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն էին ներկայացրել հարկային մարմիններին, բայց գործունեությունը չեն դադարեցրել: Մի դեպքում խոսքը մանրածախ առևտրի, մյուս դեպքում` եվրոդռների և պատուհանների արտադրության ու վաճառքի մասին է: Նրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են տարածքային հարկային տեսչություն` լրացուցիչ հարկային պարտավորություններ հաշվարկելու նպա

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply