200 դատապարտյալ ազատ է արձակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2009 15:51

untitled45Հունիսի 19-ի ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն`

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ է արձակվել 200 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետմամլո քարտուղար Արսեն Բաբայանը, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատվածներն այսօրվա դրությամբ ամենից շատն են` 47 անձ, «Նուբարաշեն» ՔԿՀից`35, «Վարդաշեն» ՔԿՀից` 24 հոգի:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ էր արել` ամեն ինչ սկսել մաքուր էջից. «Հայաստանի նորագույն պատմության մեջ նմանատիպ լայնամասշտաբ համաներում տեղի չէր ունեցել, եւ սա, կարծում եմ, որ դրական քաղաքական հետևանքներ կունենա»,-ասել է Շարմազանովը:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply