Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի սեզոնները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 29, 2010 13:06

Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. մայիսի 3-5-ը Վրաստանում կմեկնարկեն Հայ մշակույթի սեզոնները: Այդ կապակցությամբ Թբիլիսի կմեկնի մշակութային պատվիրակություն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, <<Արամ Խաչատրյան>> քառյակը, երաժշտության բնագավառում ՀՀ Նախագահի 2009 թ. երիտասարդ մրցանակակիրները /հանդես կգան Վրաստանում Հայ մշակույթի սեզոնների բացման Գալա-համերգին/, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը /կներկայացնի <<Հայաստանի պատմամշակութային հուշարձանները>> ցուցադրությունը/, նկարչուհի, դիզայներ Ա. Պետրոսյանը /կբացվի անհատական ցուցահանդեսը/: Վրաստանում Հայաստանի մշակույթի սեզոնների ծրագրում ներկայացումներով հանդես կգան նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրունը /Գ. Խանջյանի <<Ավերակների պահապանները>>, Գ. Սունդուկյանի <<Խաթաաբալա>> ներկայացումներով/, Շոթա Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնը /Վ. Շեքսպիրի <<Օթելլո>> պիեսի մոտիվներով <<Տրակտատ թաշկինակի մասին>> հայ-վրացական համատեղ բեմադրությամբ. Հայաստանում այն իրականացրել է Ռ. Ստուրուան, Վրաստանում` Հ. Ղազանչյանը/: Այդ օրերին կբացվեն նաև անվանի հայ կինոգործիչ Ռ. Մամուլյանի և շախմատիստ Տ. Պետրոսյանի հու¬շա¬տա¬խտակները:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply