Հայտնաբերվել է թմրամիջոց պատրաստելու լաբորոտորիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2010 12:39

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` խուզարկել են 1959 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Հովհաննես Դ.-ին պատկանող` ՙՆոր-Խարբերդ՚-ի 11-րդ փողոցում գտնվող տունը, որի նկուղից հայտնաբերվել է ՙափիոն՚ թմրամիջոցի պատրաստման համար ՙպրեկուրսոր՚ հանդիսացող քացախաթթվի անհիդրիդի պատրաստման ապօրինի լաբորատորիա: Նկուղում` մետաղյա սեղանի վրա, հայտնաբերվել է 300 գ տարողության ապակյա կոլբա` 100 գ յուրահատուկ հոտով հեղուկի պարունակությամբ և 500 գ տարողության կոլբա` 50 գ յուրահատուկ հոտով հեղուկի պարունակությամբ, նույն սեղանի վրայից` 20 մգ դատարկ ներարկիչ` յուրահատուկ հոտով հեղուկի հետքերով: Ըստ Հովհաննես Դ.-ի` հայտնաբերվածը քացախաթթվի անհիդրիդ է, որն ինքը նկուղում քիմիական եղանակով պատրաստել և պարբերաբար 1 գրամը 300 դրամով իրացրել է մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Դ. Աղագուլյանին (կալանքը կրում է ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում): Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply