Անցած 14 օրում…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2010 17:42

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 3 սպանության դեպք, որոնք բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 4 դեպքից բացահայտվել է 3-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 109 դեպքից` 100-ը, խարդախության 48 դեպքից 47-ը, խուլիգանության 13 դեպքից 11-ը:

Բացահայտվել է նաև գողության 64 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի` 2, խարդախության` 3 և Գողության 10 դեպք:

Անցած 2 շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply