Հայաստանը մասնակցել է Աբու Դաբիում կազմակերպված Middle East Food ցուցահանդեսին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2010 15:39

Ս.թ. ապրիլի 26-28-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած

Middle East Food ցուցահանդեսին մոտ երեք տասնյակ երկրների շարքում մասնակցել է նաև Հայաստանը: ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Զարգացման հայկական գործակալության կազմակերպմամբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են Glass World, Konser, Dilijan Frolova, Noyan, Eurocup և Euroterm ընկերությունները:

ԱՄԷ և Ծոցի տարածաշրջանի գործարար այցելուները քննարկել և գործնական առաջարկություններ են արել` կապված հայկական տաղավարի արտադրատեսակների հետ, հետաքրքրվել են նաև Հայաստանի այլ արտադրանքներով:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու այցելուները, նկատելով հայկական արտադրատեսակների բարձր որակն ու մրցունակությունը, ակնկալել ու կարևորել են հետագա ցուցահանդեսներում հայկական տաղավարի առավել ընդլայնված ներկայացումը:

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply