Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահին և արտաքին գործերի ու էմիգրանտների նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2010 15:25

Ապրիլի 27-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Զրուցակիցներն ընդգծել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նախարար Ալի Շամին համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարելի է լուծել բարի կամքի արտահայտության և խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի դեսպանը նախարար Ալի Շամիին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական հրավերը այցելելու Հայաստան 2010 թ. ընթացքում:

Նույն օրը դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ և փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական նամակ-հրավերն այցելելու Հայաստան: Դեսպանը հայկական կողմի երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահի Լիբանան կատարած այցի ընթացքում ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply