ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը` վերջին տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2010 15:24

Լեհաստանի Գդանսկ քաղաքի մարզապալատում մեկնարկած սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (մինչև 23 տարեկաններ) հաջողությունն ուղեկից չէր մեր երկրի ներկայացուցչին: Արմենակ Գասպարյանը ճկասուսերակիրների խմբային մրցաշարի բոլոր հանդիպումները տանուլ տվեց և չկարողացավ իր օգտին անգամ մեկ միավոր գրանցել: Այս զինաձևի 57 մարզիկներ էին զենքերը խաչաձևել մարտուղյակներում, և Գասպարյանը հանգրվանեց վերջին հորիզոնականում:

Այժմ փորձության հերթը մեր երկրորդ մասնակցինն է: Խոցասուսերակիրների պայքարում ուժերը կչափի Արկադի Մուրադյանը:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply