Լևոն Արոնյանին ուղարկում են Բաքու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2010 15:15

Դեռևս պարզ չէ, թե որտեղ է կայանալու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների երկրորդ մրցաշարը: Առաջինը որոշվել է անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Սակայն քանի որ մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը, ապա որոշվել էր , որ գրոսմայստերների մյուս խումբն էլ կմրցի մեկ այլ վայրում: Ընդ որում, առաջին անգամ է  նախատեսվում երկու խմբի բաժանել հավակնորդներին: Սակայն շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում  չի բացառել, որ  Արոնյանը կարող է մեկնել Բաքու և մասնակցել հավակնորդների մրցաշարին: Թերևս, խնդիրն այն է, որ երկրորդ մրցավայր գտնելը դժվար է: Այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալել ցանկացող երկիր դեռևս ի հայտ չի եկել: Սպասվում է, որ առաջիկա օրերին այս հարցում պարզություն կմտցվի: Ի դեպ, ՖԻԴԵ-ի նախագահը հայտնել է, որ նախկինում Արոնյանը երբեք չի նշել, թե Բաքու գնալու և այնտեղ խաղալու մտադրություն չունի:

Դիտվել է 2145 անգամ:
Print Friendly

Leave a Reply