ԵԱՀԿ հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 28, 2010 13:21

Ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի մարզի Կոթի գյուղի հատվածում տեղի է ունեցել հերթական դիտարկումը, որին հայկական կողմից մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը և Վլադիմիր Չունտուլովը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Մինչ դիտարկումներին անցնելը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրել է սահմանագծում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Իր խոսքում Անդրանիկ Մկրտումյանն անդրադարձել է Հելսինկիում 2008-ին դիպուկահարներին առաջին գծից հանելու մասին ընդունված փաստաթղթին, որի համաձայն հայկական և ադրբեջանական զինված ուժերը պարտավորվել են առաջնային գծից հետ քաշել դիպուկահարներին, ինչը, սակայն, մինչ այժմ չի իրագործվել ադրբեջանցիների կողմից և Ադրբեջանը շարունակում է խախտել համաձայնագիրը:

Դիտվել է 2290 անգամ:
Print Friendly

Leave a Reply