Մրցույթ Սլովակիայի բուհերում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2010 10:56

Հ Հ  ԿԳՆ-ն  հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար /մեկ կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչև 26 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

դիմում-հարցաթերթիկ,

հարցաթերթիկ ներկայացված սլովակյան կողմից,

ինքնակենսագրություն (CV),

2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,

բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),

ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ)

անձնագրի պատճեն,

բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,

2 լուսանկար 3×4 չափսի,

արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  մինչև ս/թ. մայիսի 6-ը /ներառյալ/ ՀՀ  կրթության և գիտության նախարարության  միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության թիվ 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 7-10-ը:

Դիտվել է 2621 անգամ:
Print Friendly

Leave a Reply