Հրդեհներ և վնասներ քամուց՝ հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2010 10:31

Հրդեհներ

Ապրիլի 27-ին, ժամը 13.57-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հրաչյա Քոչար փողոցի 20-րդ շենքի նկուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.15-ին, մարվել` ժամը 14.33-ին:

Այրվել է 25 քմ մակերեսով աղբ:

Նույն օրը, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արարատյան 2-րդ զանգված 6/46 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել` ժամը 17.48-ին:

Այրվել է Աստղիկ Հովակիմյանի բնակարանի մանրահատակը եւ կահույքը` 8 քմ մակերեսով:

Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 27-ին, ժամը 22.00-ին հրդեհ է բռնկվել մարզի Ակունք գյուղում:

Ժամը 22.02-ին դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել` ժամը 23.50-ին:

Այրվել է Մնացական Յասրյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 3 քմ մակերեսով, պահեստավորված 5 անվադող եւ 8 խմ աթար:

Քամու վնասները

Նույն օրը, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետեւանքով Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի 49-րդ շենքի տանիքից թիթեղ է կախվել, եւ կա ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

2 հասցեում, անանմիջապեսատանքներ դրսևորումներից խուսաձելու համար:գֆսդֆհլկգհֆլգհդֆգյհլկՓրկարարների ուժերով թիթեղն ապամոնտաժվել է եւ իջեցվել անվտանգ տարածք:


Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply