Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերագործարկման հարցը կքննարկվի ապրիլի 30-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2010 4:11

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ենթահանձնաժողովի կազմի փոփոխման ու վերագործարկման հարցը ապրիլի 30-ին կդրվի կազմակերպության Բյուրոյի քննարկմանը. հայտնում են Եվրոպական խորհրդի քարտուղարությունից:

Մինչ այդ, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն պետք է հանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ ազգությամբ թուրք Չավուշօղլուն հայտարարել է, թե երբ որոշվի ենթահանձնաժողովի կազմը, ինքն անձամբ կղեկավարի այն:

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply