Ականատեսներին խնդրում ենք արձագանքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2010 20:13

2010 թ. ապրիլի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և  պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 37 շենքի դիմացի ճանապարհահատվածում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, վրաերթի է ենթարկել Առաքել Խաչատրյանին, անզգուշությամբ պատճառել մահ և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշված դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 58-48-01, 58-18-13 հեռախոսահամարներով, կամ դիմել ՃՏՀ քննության բաժին` Ծովակալ Իսակովի 9 հասցեով:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply