Կվերականգնվեն քաղաքացիների գույքային իրավունքներն առանց իրավական ձևակերպման բնակեցված անհատական բնակելի տների նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2010 16:25

Ազգային ժողովն ապրիլի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՙԵրևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՚ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է օրենքի մինչ այժմ միայն Երևանի համար կիրառվող դրույթները կիրառել նաև հանրապետության մյուս բնակավայրերում:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ հանդիսացող մի խումբ պատգամավորների հիմնավորմամբ, համայնքների վարչական տարածքներում մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը կառուցված և իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման և իրավական ձևակերպման խնդիրն առկա է ոչ միայն Երևանում, այլև` հանրապետության մյուս, մասնավորապես, աղետի գոտու բնակավայրերում: Ներկայացվող օրինագծի ընդունման դեպքում տարիներ ի վեր առանց իրավական ձևակերպման բնակեցված անհատական բնակելի տներն ի վերջո կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Արդյունքում հարկման դաշտ կբերվեն անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, ինչը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի տեղական բյուջեների համար:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply