Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագրեր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2010 15:30

Արմեն Խաչատրյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան նշանակելու մասին նստավայրը Մինսկ:

Oլեգ Եսայանը ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից և Արմեն Խաչատրյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:
Անդրանիկ Մանուկյանը ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան նստավայրը Կիև: Նրան շնորհվել է ՀՀ արտակարգ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան նստավայրը` Աթենք:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply