Դանիելյանը պարտվեց մեկնարկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2010 15:07

Նալչիկում մեկնարկեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի  կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլը, որի 12  մասնակիցներից երկուսը ներկայացնում են Հայաստանը: Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  խաղաղ դաշն կնքեց Պիա Կրամլինգի հետ: Ընդ որում, Մկրտչյանն առավելություն ուներ Շվեդիան ներկայացնող շախմատիստուհու նկատմամբ: Իսկ ահա, Էլինա Դանիելյանը սևերով վերջնախաղում զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ  Համփի Կոներուին: Մրցաշարը հաղթանակով սկսեցին Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Բայրա Կովանովան (Ռուսաստան)  և Բեթուլ Յիլդիզը։ Առաջին երկուսն առավելության հասան համապատասխանաբար չինուհի Հո Իֆանի և մոնղոլուհի Բատույագ Մոնղոնթուլի նկատմամբ: Մեկնարկային տուրի անակնկալը մրցաշարի ետնապահ թրքուհի Յիլդիզի հաղթանակն էր «Գրան պրիի» առաջատարի`չինուհի Ժաո Քսյուի նկատմամբ: Նանա Ձագնիձեի (Վրաստան) և Ժու Չենի (Կատար) պարտիան խաղաղ ելք ունեցավ:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply