Եվս երկու կորուստ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2010 14:55

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են անհաջող հանդես գալ:

Աշխարհի պատանիների չեմպիոն, 48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը և 54 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկային մրցամարտերում պարտվեցին Նուրբեկ Աբլազովին (Ղրղզստան) և Էդգարաս Սկուրդելիսին (Լիտվա): Երկուսն էլ դուրս մնացին  պայքարից: Նրանցից առաջ անհաջողության էր մատնվել  57 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Դիտվել է 1734 անգամ:
Print Friendly

Leave a Reply