Բոգոսյանը հավաքական չի հրավիրվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2010 14:45

Ուրուգվայի քաղաքացիություն ունեցող Խոակին Բոգոսյանը հիանալի  մարզավիճակում է, սակայն նրան այդպես էլ չեն հրավիրում Ուրուգվայի ֆուտբոլի հավաքական: Արգենտինական  «Նյուելս Օլդ Բոյզ» թիմի կազմում հանդես եկող հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի առաջնության 16-րդ տուրում, երբ նրա թիմը մրցում էր «Կոլոն» ակումբի հետ: Ի վերջո, «Նյուելս Օլդ Բոյզը» հաղթել է 5:0 հաշվով: Ուրուգվայի ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր մայիսի 3-ին մասնակցելու են Շվեյցարիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Ուրուգվայցիները նախապատրաստվում են ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը: Եվ կրկին  Ուրուգվայի հավաքական չի հրավիրվել Բոգոսյանը:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply