Հրդեհներ Արարատում և Կոտայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2010 13:33

Քարաթափում Սյունիքում

Ապրիլի 26-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի անցանելի:

Ժամը 10.45-ին Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխա­տանքների արդյունքում երթեւեկությունը ճանապարհով վերականգնվել է:

Հրդեհ տանը

Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.18-ին հրդեհ է բռնկվել Հովտաշատ գյուղի 17 փողոցի 18-րդ տանը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշ­վարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվել Մասիս քաղաքի ոստիկանության աշխատակիցները եւ շտապ օգնության մեկ բրիգադ:

Հրդեհը մարվել է ժամը 11.49-ին:

Այրվել են Հրեղեն Եղիազարյանին պատկանող տան ննջասենյակի հատակը` 3 քմ մակերեսով, եւ մեկ մահճակալ:

Ննջասենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1961 թ. ծնված Սեդրակ Եղիազարյանի դին` այրված վիճակում:

***

Նույն օրը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.54-ին հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Անտառային տնտեսության թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` ժամը 18.22-ին:

Ս. Թադեւոսյանին պատկանող տանը այրվել են թղթեր եւ պատին ամրացված` 15 քմ մակերեսով փայտե վահանակ:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply