ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԵԱԳԽ համաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2009 14:14

Սեյրան ՕհանյանՀունիսի 24-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին: Համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահպաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և ՀԱՊԿի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply