Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը` նվիրված Հայոց Ցեղասպանությանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 27, 2010 12:48

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում են իտալացի նկարիչ, քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը` նվիրված Հայոց Ցեղասպանությանը:
Անսելմո Ֆրանչեսկոնին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ, և հայոց պատմության ողբերգական անհերքելի իրողությունները` ցեղասպանության պատմությունը որպես ճշգրիտ վկայություն` գույների, գծերի ու չափերի միջոցով վերարտադրել իր աշխատանքներում: ։
<<Դեր Զոր>> է կոչվում Անսելմոյի 2 գործ՝ <<Ջարդը>> շարքից, որը նա սկսել է 1965 թ.` Ցեղասպանությունից 50 տարի անց։
Իտալական արվեստի և մշակույթի վառ ներկայացուցիչ Անսելմոն / տիկնոջ` Մարգարիտ Թովմասյանի հավաստումը/, իրեն մեծ պատիվ կհամարեր այս օրերին լինել Հայաստանի մայրաքաղաքում՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության տարելիցին և իր վրդովմունքը հայտնել պատմական անարդարության դեմ: Եվ այսօր, Երևանում, 45 տարի անց այս ցուցադրությունում ընտրվել և ներկայացվում են իտալացի նկարչի 30 աշխատանքներից բաղկացած այն գործերը, որտեղ հիշատակվում է Մեծ Եղեռնը:
Իր մեծածավալ գործերը, որոնցից մի քանիսը 5 մետրից ավելի են, ներկայացնում են պատմական փաստերի հաջորդական զարգացումը` Իթթիհատի ներկայացուցիչներ երիտթուրքերով, Ջեմալ, Էնվեր, Թալիաթ եռիշխանությամբ ու նրանց ոճրագործություններով` <<Դավադրություն>>, <<Աքսոր>>, <<Մասսայական տարհանում>>, <<Բաժանում>>, <<Տղամարդկանց ջարդ>>, <<Կանանց ջարդ>>, <<Երեխաների ջարդ>>, սակայն ոճիրն իրականում շարունակվում է՝ <<Վերջին վճիռ>> Դեր Զորի տարբեր մեկնաբանություններով, <<Ռեքվիեմ>>…
ՀԱՊ-ում Հայոց Ցեղասպանությանը նվիրված Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսի բացմանը ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ՀԱՊ-ի տնօրեն Փարավոն Միրզոյնաը, նկարչի այրին` Մարգարիտ Թովմասյանը, արվեստաբան Մարտինա Կորնյատին:
Գեղանկարիչ, քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնին ծնվել է Ռավեննայում, ավարտել է տեղի Գեղարվեստի վարժարանը, այնուհետև ուսումը շարունակել է Բոլոնիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և ավարտել 1945 թ.։
Նույն տարում մեկնել է Միլան և այնտեղ ավարտել Բրերայի Գեղեցիկ արվեստների ակադեմիան՝ սկզբում նկարչության, այնուհետև քանդակագործության բաժինը, սովորել է Իսպանիայում, այնուհետև 1951-ին հաստատվել Փարիզում։ Աշխատել է Միլանում, Պանարեայում, Փարիզում և Լոնդոնում ձեռք բերելով նկարչական փորձ։ 60-ականներին ստեղծում է <<Ջարդը>>, <<Դռները>> ողբերգական շարքերը, որոնք ստիպում են մարդուն ճանաչել և ընդունել ճշմարտությունը։
<<Ջարդը>> դրամատիկ և կենդանի վկայություն է հայերի հանդեպ, իրականացված բռնության։
1996-2004 թթ. Անսելմոն հաստատվում է Միլանում, որտեղ և շարունակում է ապրել ու ստեղծագործել

Դիտվել է 1947 անգամ:
Print Friendly

Leave a Reply