Կառավարությունն առաջարկում է վերացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց` ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 26, 2010 22:10
Ապրիլի 26-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ եւ լրացում են նախատեսվում ՙՈստիկանությունում ծառայության մասին՚ օրենքում: Ըստ այդմ, վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի ներկայացուցիչների` ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Այս փոփոխությունը չի տարածվելու այն անձանց վրա, որոնք ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման են ընդունվել մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը:
Կառավարության հիմնավորմամբ, բարձրագույն ռազմական եւ ոuտիկանական ուuումնական հաuտատություն հանդիսացող ՀՀ ոստիկանության ակադեմիայի վերջին տարիների ուսումնադաստիարակչական պրակտիկան ցույց է տվել, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողներն ուսումնառության տարիներին դրսեւորում են բարձր կարգապահություն, առավել գիտակցված մոտեցում մասնագիտության ընտրության հարցին, արագ են հարմարվում ոստիկանությունում իրականացվող հատուկ ծառայության առանձնահատկություններին եւ ռեժիմին: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ Ակադեմիա են ընդունվում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, եւ
նրանց զգալի մասը հետագայում այդպես էլ ոստիկանության համակարգում չի աշխատում:
Օրենքում նախատեսվող լրացմամբ, ոստիկանության ուսումնական հաստատությանը իրավունք է վերապահվում իրականացնել վճարովի կրթական ծառայություններ` կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ նպատակներով:






Facebook
Tweet This
Email This Post
