ԱԺ-ում անցկացվեց ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրում գրանցվելու ակցիա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2010 21:03

ՙՈսկրածուծի դոնորների ազգային ռեեստր՚ բարեգործական հիմնադրամի տնօրինությունը նախատեսում է 2010թ.-ին` գործունեության 10-ամյակի առիթով,

լրացուցիչ հավաքագրել մինչեւ 10 հազար դոնոր եւ այդ նպատակով դիմել է բոլոր կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին, բարձարգույն ուսումանական հաստատություններին: Նախաձեռնությանն արձագանքած Ազգային ժողովում ապրիլի 26-ին անցկացվեց կամավոր դոնորագրման ակցիա, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ պատագամավորներ, աշխատակազմի եւ ԶԼՄների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնեց ՙՈսկրածուծի դոնորների ազգային ռեեստր՚ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը, վերցված արյան նմուշների փորձաքննության արդյունքում կպարզվի, թե մասնակիցներից քանիսը կարող են հանդիսանալ պոտենցիալ դոնորներ եւ գրանցվել ռեեստրում: Ըստ նրա, 10 տարիների ընթացքում կենտրոնը հավաքագրել է ավելի քան 15 հազար դոնորներ` Հայաստանից, Արցախից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից: Մինչ այժմ արձանագրվել է համընկման 700 դեպք, փոխպատվաստվել է 9 հիվանդ: Պատճառը Հայաստանում փոխպատվաստման կենտրոնի բացակայությունն է: Ակնկալվում է, որ առաջիկայում Հայաստանում եւս հնարավոր կլինի մատուցել այդ ծառայությունը, ինչի ուղղությամբ վերջին շրջանում որոշակի քայլեր են ձեռնարկվել: Արդյունքում նաեւ կբարձրանա կետրոնի գործունեության արդյունավետությունը:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply