Հայտնաբերվել և առգրավվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2010 19:07

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 15.5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, 94 հատ բջջային հեռախոս և 105 կտրող-ծակող առարկաներ: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 4, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply