«Որոգայթի» Գոքորի ընկերը`մեքենան վարող Էդգար Տեր-Ադամյանը չի մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2009 11:47

«Հայկական ժամանակ» օրաթերթի  երեկվա հաղորդագրությունը, թե ավտովթարից մահացել է «Որոգայթ» սերիալի դերասան Գեղամ Ղանդիլյանի ընկերը Էդգար Տեր-Ադամյանը, իրականությանը չի համապատասխանում։
Առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանը «Անկախ»-ին ասաց, որ Էդգար Տեր-Ադամյանը չի մահացել: Բժշկն ասում է, որ հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանր, գիտակցություն ունի և կոնտակտի մեջ է մտնում: Բժիշկն ասաց, որ հիվանդը այսօր էլ կմնա վերականեդանացման բաժանմունքում, իսկ վաղը, հավանաբար, կտեղափոխվի պալատ:

Հունիսի 22-ին` երեկոյան 11-ի մոտ, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) ավտովթարից մահացել են «Շանթ» հեռուսատեսության «Որագայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը («Որագայթ»-ի Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթ»-ի Գարիկ), իսկ մեքենան վարող ։26 ամյա Էդգար Տեր-Ադամյանին տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Վիրահատությունից հետո տուժածին տեղափոխել էին Երևան` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply