Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 26, 2010 16:35

Չնայած շատ փորձագետների հոռետեսական կարծիքներին, կարծում եմ` Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը կավարտվի դրական ելքով. սա է ներկա աշխարհի ռեալ քաղաքականության հրամայականը:

Այս առումով պետք է կարևորել աշխարհաքաղաքական շահերը, որոնք համընկնում են Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման շահի հետ: Հատկանշական է Ռուսաստանի գործոնը:

Թուրքիայի առաջին առևտրային գործընկերը Ռուսաստանն է. Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը շահագրգռված է իր շուրջն ուժեղ դաշնակիցներ ունենալ, ինչպիսիք Իրանը, Թուրքիան կամ Չինաստանն են: Առավել ևս հիմա Ռուսաստանը չի կամենում տարածաշրջանում ամերիկյան սատելիտներ տեսնել (Վրաստան, Ղրղզստան, Ադրբեջան, Ուկրաինա): Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթգծի նախագծից հետո Ռուսաստանն իրեն Կովկասից դուրս է զգում. այլ կերպ ասած, եթե Հայաստանը դուրս է այս տարածաշրջանային նախագծերից, նշանակում է, որ Ռուսաստանը նույնպես դուրս է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունից:

Իսկ այս համատեքստում հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հակամարտություններն ավելի շատ հիմնախնդիրներ են ստեղծում, քան օգուտ տալիս: Հայ-ադրբեջանական հակամարտությունը (որը սկսվեց 1988 թ. Սումգայիթով), հնարավորութուն չի տալիս լիարժեք վերահսկելու ադրբեջանական նավթն ու կովկասյան քաղաքականությունը: Նույն խոչընդոտներն են ստեղծում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունները:

Ռուսաստանին անհրաժեշտ է միանալ Թուրքիային և վերահսկել Կովկասը. եթե թուրք-հայկական սահմանը բացվի, կնշանակի Ռուսաստանն իրականացրել է իր քաղաքականությունը:

Ինչու՞ են հայթուրքական արձանագրություններն ընթանում այսքան դանդաղ, որովհետև ով իրագործել է Ցեղասպանությունը կամ ստեղծել հայ-թուրքական հակամարտությունը (այսինքն` կառավարությունը), չի ցանկանում փոխել իր անցյալը: Թուրք ժողովուրդը ցեղասպանություն չի իրագործել, ուստի չի կամենում ճանաչել այն: Նախկին թուրքական կառավարությունն է արել, բայց ներկա թուրքական կառավարությունը պետք է ճանաչի այն և պատասխանատվության ենթարկվի:

Երկու երկրների հասարակական կառույցները պետք է ճնշեն իրենց կառավարություններին` արագացնելու այս գործընթացը: Այս կոնֆլիկտն իմ կոնֆլիկտը չէ. ես շատ լավ հարաբերություններ ունեմ հայ ժողովրդի հետ, ինչպես շատ այլ թուրքեր:

Անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել կառավարությունների մտքերը, որպեսզի նոր եղբայրություն հաստատվի, այլապես մենք չենք կարող գոյակցել այս տարածաշրջանում:

Մենք պետք է խաղաղությանը շանս տանք. մենք կրթված և առողջ բանականությամբ սերունդ եք:

Ես գիտեմ իմ կառավարության կեղտոտ անցյալը և չեմ ուզում ձևացնել, թե հայերը իմ թշնամիներն են: Նրանք իմ ամենալավ ընկերներն են. մենք նույն հարթության վրա ենք:

Կարծում եմ` եղբայրության վերականգնման օրերը մոտ են, երբ հայերն ու թուրքերը կապրեն միասին ու կհամագործակցեն:

Օզան Քեմալ Քուլլու

Թուրքիա, Ստամբուլ

Դիտվել է 4582 անգամ:
Print Friendly

Leave a Reply