54-ամյա հայ շախմատիստը` մրցանակակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 26, 2010 13:42

Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում վստահ մրցելույթներ ունեցավ Բուլղարիայում բնակվող 54-ամյա միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը: Վերջին չորս տուրերում,  տանելով միայն հաղթանակներ, Փամբուկչյանը հայտնվեց առաջատարների խմբում: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Նամիգ Գուլիևի (Ադրբեջան) և Վլադիմիր Մալանյուկի (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Փամբուկչյանին շնորհվեց 3-րդ մրցանակը: Բրազիլիայի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթողներից ետ մնաց կես «քայլով»: Իսկ ահա, Ֆրանսիան ներկայացնող 68-ամյա  Մանուկ (Կլոդ) Ադամյանը, ով հայ բանաստեղծ  Սիամանթոյի զարմիկն է, հավաքեց 4,5 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 197 շախմատիստներ:

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply