Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել Գարեգին Երկրորդի Ադրբեջան ժամանելու դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2010 13:17

Այսօր` ապրիլի 26-ին Բաքվում միջկրոնական երկխոսության գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում է կայացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջեւ: Հանդիպումը կայացել է Բաքվի «Գյուլիստան» պալատում` փակ դռների հետեւում:

Հանդիպման ժամանակ «Գյուլիստան» պալատի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել Գարեգին Երկրորդի Բաքու ժամանելու դեմ, որին մասնակցել են ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, ադրբեջանցի փախստաններ ու հասարակական գործիչներ:

Գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ալլահշյուքյուր Փաշազադեն անդրադարձել է ԼՂ խնդրին: «ԼՂ խնդիրը միայն երկու ժողովուրդներինը չէ, այն պետք է լուծվի միջէթնիկական և միջհոգևորական երկխոսությամբ: Մենք՝ որպես ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդներ, պետք է ստեղծենք միջավայր, որտեղ ժողովուրդները կմերձենան և չեն հարձակվի իրար վրա»,- ասել է նա ու հավելել. «Հոգևոր առաջնորդները չեն կարող անտարբեր լինել խնդիրների նկատմամբ, որոնք գոյություն ունեն մեր երկրներում»:

Նշենք, որ վաղը` ապրիլի 27-ին, կքննարկվի և կընդունվի միջկրոնական գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply