Կանադայում տեղի են ունեցել Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2010 13:05

Կանադայում տեղի են ունեցել Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում եւ նրան հարող տարածքում տեղի ունեցավ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն: Արարողությանը մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու երկու թեմերի, Հայ Կաթոլիկ եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, հայկական դպրոցների աշակերտությունը, մամուլի ներկայացուցիչները, բազմաթիվ անհատներ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից: Օրվա պատվո հյուրն էր Արմին Վեգների որդին՝ Միքելե Վեգները:

Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Խոսքով հանդես եկան Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը եւ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Կատարվեց ոգեկոչման եկեղեցական պաշտոն:

Ոգեկոչման արարողությունն այնուհետեւ շարունակվեց Կանադայի խորհրդարանի առջեւ, ուր նրան միացան խորհրդարանի մի շարք անդամներ:

Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի հայ համայնքին ուղերձով դիմել է նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը։

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply