Խոզագրիպի բուժումից հրաժարվողները կենթարկվեն պատասխանատվության

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2009 19:33

xozi gripՊեկինում քրեական պատասխանատվության են ենթարկելու խոզի գրիպով այն հիվանդներին, ովքեր հրաժարվում են բուժվելուց. այդ մասին այսօր հաղորդել են չինական ԶԼՄ-ները:«Այն կազմակերպություններն ու քաղաքացիները, որոնց գործողությունները կհանգեցնեն A/H1N1 գրիպի բռնկման, կենթարկվեն քրեական կամ վարչական պատասխանատվության»,-ասված Է Պեկինի իշխանությունների կողմից երեքշաբթի հրապարակված ծանուցման մեջ: Գրիպի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցներ չձեռնարկած ձեռնարկություններից կպահանջվի  դադարեցնել կամ փակել արտադրությունը:

Նոր գրիպով հիվանդները կարանտինից, բուժզննումից կամ բուժվելուց հրաժարվելու դեպքում, ինչը լուրջ սպառնալիք Է հանրային անվտանգության համար, կենթարկվեն քրեական պատասխանատվության. ընդգծված Է փաստաթղթում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` վերջին 2 օրվա ընթացքում աշխարհում H1N1 վիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3.707-ով` հասնելով 55.867-ի: Ընդհանուր առմամբ խոզի գրիպից մահացել է 238 մարդ:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply