Այս տարի արձանագրվել է մեկով պակաս սպանության դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2010 11:08

Այս տարի  հունվարի 1-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 3-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 785 դեպք, բացահայտվել է 706-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք, որոնք բացահայտվել են, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 827 դեպքից բացահայտվել է 737-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք։

Հունվարի 1-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 13 դեպք, բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

2009 թ. նույն ժամանակամիջոցում  արձանագրվել է  սպանության 14 դեպք,  բացահայտվել է 7-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 3 դեպքերն էլ բացահայտվել են:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply