Կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2009 18:34
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 26-27-ն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հունիսի 27-28-ը Նալբանդյանը կմասնակցի Կուրֆուում (Հունաստան) ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը` նվիրված Եվրոպայում անվտանգության համակարգերի եւ համագործակցության խնդիրների քննարկմանը:






Facebook
Tweet This
Email This Post
