Ուզբեկստանի բնակչության թվաքանակը հասել է 28 միլիոնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2010 23:11

Ուզբեկստանի մշտական բնակչության թվաքանակը Հանրապետության Պետական վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով կազմել է 28,048 միլիոն մարդ. այս մասին հաղորդում է UzDaily.uz-ը:

2010 թվականի առաջին քառորդում մշտական բնակչության թվաքանակը աճել է 1,7 տոկոսով: Աշխատունակ տարիքի մշտական բնակչության թվաքանակը 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին աճել է 2,4 տոկոսով` մինչև 17,004 միլիոն մարդ:

2010 թվականի առաջին քառորդում ծնվածների թիվը կազմել է 129,2 հազար մարդ. կրճատվել է 2,5 տոկոսով` համեմատած 2009 թվականի համապատասխան շրջանի հետ:

Ուզբեկստանում զբաղված բնակչության թվաքանակը կազմել է 11,32 միլիոն մարդ, որը 3 տոկոսով ավելի է` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ: Աշխատանք փնտրող բնակչության թվաքանակը կազմել է 21,1 հազար:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply