«Միկան» շրջանցեց «Փյունիկին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2010 22:20

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրի հանդիպումներից հետո առաջատարը փոխվեց:    Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկը»  ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ` 1:1: Ի դեպ, վերջինիս խաղացողներին հաջողվեց պատասխան գնդակը խփել մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում: Իսկ ահա, Աշտարակի «Միկան»  հաղթեց Կապանի «Գանձասարին»` 2:0 և, շրջանցելով «Փյունիկին», գլխավորեց աղյուսակը: Երևանի «Ուլիսը» նույն հաշվով առավելության հասավ Երևանի «Կիլիկիայի» նկատմամբ: Առաջնության նորեկ  Դիլիջանի «Իմպուլսը» երկրորդ հաղթանակը տարավ, առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ` 2:1: «Միկան» ունի 12 միավոր: Ապա հաջորդում են` «Փյունիկը» (11), «Ուլիսը»(10), «Բանանցը» (8), «Իմպուլսը» (7), «Կիլիկիան» (6), «Գանձասարը»  (3), «Շիրակը» (0):

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply