Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2010 22:30

Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ մամուլի-հաղորդագրությամբ: Ստորև հաղորդագրության ամբողջական տեքստը.

«Միացյալ նահանգների նախագահների կողմից յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին պարբերաբար հնչվող ուղերձները այս տարի կրկնվեց նաև նախագահ Օբամայի կողմից:

Խոր ափսոսանքով ենք վերաբերվում այդ ուղերձին, որը ենթադրում է անստույգ ու միակողմանի քաղաքական ըմբռնում:

Պատմական փաստերի ամենակոշտ թշնամին սուբյեկտիվ հիշողության տվյալներն են: Ոչ մի ազգ իրավունք չունի իր հիշողության տվյալները պարտադրել մեկուրիշ ազգի:

Երրորդ երկրները ո’չ իրավունք ունեն, ո’չ լիազորություն` քաղաքական մոտիվներով դատելու թուրք-հայկական հարաբերությունների պատմությունը»:

Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply