Վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է միայն առանց նախապայմանների

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 21, 2009 14:08

Հայաստան–Թուրքիա բանակցային գործընթացը կհստակեցվի մինչև հերթական ֆուտբոլային հանդիպումը. այս մասին երեկ խորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մեջբերեց ՀՀ նախագահի խոսքը, թե այս ֆուտբոլային խաղը կլինի այն ժամկետը, որի ընթացքում արդեն հստակություններ կմտցվեն բանակցային գործընթացի մեջ:
tigran-sargsyan1ԱԺ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ Հայաստանը շարունակում է վստահեցնել աշխարհին, թե նախապայմաններ չկան, և հարցը լուծվելու է առանց դրանց: Հովհաննիսյանի կարծիքով` եթե այսպես շարունակվի, ապա «թուրքական տեսակետը, ի վերջո, հաղթելու է, և այդ նախապայմանները մնալու են ուժի մեջ, և մենք պարտավորված ենք լինելու փոխել այս քաղաքականությունը կամ պարզապես ենթարկվել»:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջերս Ստամբուլում, Բաքվում, ապա` Լեհաստանում բավական սուր շեշտադրումով նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով` Կարսի պայամանգիրը, Ցեղասպանության պնդումից հրաժարվելը և Ղարաբաղում ադրբեջանական շահերին հայկական շահերը ենթարկելու հարցերը:
vahan-hovhannisyan1Վարչապետը, ի պատասխան Հովհաննիսյանին, շեշտեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների:
«Մեզ համար ոչ մի նախապայման ընդունելի չէ: Հայաստանի դիրքորոշումն այս բանակցությունների ընթացքում չի կարող փոխվել: ՀՀ նախագահը հստակ նշել է մեր սկզբունքային դիրքորոշման մասին ոչ միայն միջազգային ասպարեզներում, այլ նաև մեր ժողովրդին ու սփյուռքահայությանը»,- ասաց վարչապետը:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply