Սիրիայի հետ բանակցություններում Իսրայելը Թուրքիային կփոխարինի Ֆրանսիայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2009 17:42

israel-syriaՄինչ Սիրիան պնդում է Իսրայելի հետ ընդհատված բանակցությունները վերականգնել Թուրքիայի միջնորդությամբ, Իսրայելը բանակցային նոր միջնորդ է փնտրում: Իսրայելական «Յեդեութ Ահրանութ» թերթը հայտնել է, որ պաշտոնական Դամասկոսը թուրքական միջնորդությամբ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ նամակ է ուղարկել Թելավիվին` երեկ Սիրիա այցելած Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհագենի միջոցով: Իսրայելում, սակայն, թերահավատորեն են մոտենում թուրքական միջնորդությանը, որովհետև թուրքական իշխանությունները խստագույնս քննադատել էին պաղեստինյան Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի գործողությունները ընթացիկ տարվա հունվարին: Իսրայելական թերթերը Թուրքիային փոխարինող ամենահավանական միջնորդին համարում են Ֆրանսիան, որի նախագահ Նիկոլ Սարկոզիի հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպելու է վաղը և քննարկելու է Սիրիայի հետ բանակցությունները` Փարիզի միջնորդությամբ վերականգնելու հնարավորությունները: Թերթերը նշում են, որ Նեթանյահուն պնդելու է իր դիրքորոշումը սիրիական գրավյալ Գոլանի բարձունքները Սիրիային չհանձնելու վերաբերյալ և որ «Թելավիվը վստահ չէ` արդյո՞ք նման զիջման գնալու դեպքում Սիրիան կդադարի դաշնակցել Իրանի հետ»:

«Յեդեութ Ահրանութ»

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply