Օբաման չարտասանեց Ցեղասպանություն բառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | April 24, 2010 22:37

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չարտասանեց Ցեղասպանություն բառը` Հայոց ցեղասպանությունը որակելով` որպես Մեծ Եղեռն (Meds Yeghern):

“Այս օրը մենք կանգ ենք առնում` հիշելու, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ամենասարսափելի եղեռնագործություններից մեկը: Պատմության այդ մռայլ շրջանում` Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին: Անձնական տեսակետս հայտնելիս միշտ ասել եմ, թե ինչ է կատարվել 1915 թվականին, և իմ տեսակետը չի փոխվել: Մենք շահագրգռված ենք փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչմամբ,-հայտարարել է Օբաման:

“Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, եւ մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ որպես զոհերի հանդեպ հարգանքի նշան և որպեսզի խուսափենք անցյալի սոսկալի սխալներից:

Ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի, եւ ոգևորված եմ Թուրքիայի ու Հայաստանի միջև սկսված երկխոսության կապակցությամբ: Թուրք եւ հայ ժողովուրդները միասին ուժեղ կարող են լինել՝ ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունն ու մարդկային էությունը”:

Դիտվել է 3066 անգամ:
Print Friendly

Leave a Reply