Բարակ Օբամայի ուղերձը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 24, 2010 22:14
“Այս սուրբ օրը, մենք դադար ենք առնում հիշելու, որ 95 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Պատմության այդ մշուշոտ օրը 1.5 միլիոն հայեր կոտորվել կամ կամ մահվան երթի են տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին: Այսօր ժամանակն է վերանայելու եւ դասեր քաղելու այս սարսափելի իրադարձություններից:
Ես միշտ էլ հայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թվականին տեղի ունեցածի առնչությամբ եւ իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել փաստերի ամբողջական, ազնիվ ու արդարացի ճանաչում: Ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի եւ ոգեւորված եմ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված երկխոսության կապակցությամբ: Միասին Հայաստանն ու Թուրքիան ուժեղ կարող են լինել` ճանաչելով իրենց համատեղ պատմությունն ու մարդկային հատկանիշները:
Չնայած առճակատվում ենք 1915 թվականի անմարդային իրադարձություններին, մենք նաեւ ոգեւշնչված ենք հայ ժողովրդի անկրկնելի ոգով: Մինչդեռ ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ gնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 95 տարիների ընթացքում վկայությունն են հայ ժողովրդի տաղանդի, դինամիկության եւ ճկունության, ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են իրենց բնաջնջել:
ԱՄՆ–ը շատ ավելի հարուստ երկիր է ծագումով հայ բազմաթիվ հայերի շնորհիվ, ովքեր ներդրում են ունեցել մեր հասարակությունում եւ ովքեր մեր երկիր են ներgաղթել 1915-ից հետո: Հայերի ամուր ավանդույթներն ու մշակույթը նաեւ հիմք են դարձել նոր հանրապետության հիմնադրման համար, որն այսօր համագործակցում է միջազգային հանրության հետ` կերտելու ավելի կայուն ապագա:
Այսօր մենք դադար ենք առնում նրանց եւ աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր հայերի հետ` հիշատակելու 1915 թվականի սարսափելի իրադարձությունները` խորապես հիանալով նրանց ունեցած ներդրման համար, ինչը մեզ ապագայի հույս է տալիս“:






Facebook
Tweet This
Email This Post
