Երկու հաղթող`մեկ քաշային կարգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 24, 2010 18:10

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում որոշվեցին  չեմպիոնները: Կարողությունները փորձեցին  116 ըմբիշներ: Բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելով, պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին Մաթևոս Սարոյանը (50 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (55 կգ), Հրաչյա Շահնազարյանը, Սերյոժա Հովսեփյանը  ( երկուսն էլ` 60 կգ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ), Հայկ  Կարապետյանը (74կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ), Տիգրան Կեսոյանը (120 կգ): 60 կգ քաշային կարգի եզրափակչում վիճահարույց դրվագ առաջացավ, այդ է պատճառը, որ կազմակերպիչները  որոշեցին  երկու մաևզիկին էլ շնորհել հաղթողի կոչում: Առաջնությունում աչքի ընկած  ըմբիշները կնախապտրաստվեն հունիսի 29-ին Բուլղարիայում մեկնարկելիք   ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply