Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2010 18:18

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, Նախագահը եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել է արտասահմանյան մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների եւ փաստագրական լուսանկարների նոր կազմակերպված ցուցադրությանը:

Այդ հրապարակումների համար աղբյուր են հանդիսացել ոչ միայն Եղեռնը վերապրած հայերի վկայությունները, այլեւ այդ ոճրագործության ականատեսը եղած օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների, ճանապարհորդների եւ այլ անձանց հաղորդած տեղեկությունները:

Արտասահմանյան մամուլում հրապարակված այդ նյութերը կարեւոր տեղեկություններ են պարունակում Ցեղասպանության ընթացքի եւ հետեւանքների մասին` միեւնույն ժամանակ հանդիսանալով Հայոց մեծ եղեռնի իրողության անուղղակի վկայություններ:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply