Մավրիտանիայում սպանվել է ամերիկացի քարոզիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2009 17:07

amerikacu-spanutyunԵրեք զինված անձինք` առանց համարների ավտոմեքենայով, Մավրիտանիայի մայրաքաղաքում շրջապատել են ամերիկացի մի քարոզչի, կրակ բացել գլխին, ապա դիմել փախուստի: Սպանվածը Քրիստոֆ Լանգեսն է, մայրաքաղաք Նուակշոտում «Հույսի և զարգացման ճանապարհը լուսավորող» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության նախագահը: Հարևանների վկայությամբ` Լանգեսն այնտեղ ապրում է 2 տարի և իր համար ընտրել է մահմեդական անուն` Շեյխ Իբրահիմ: Ըստ տեղեկությունների` Լանգեսն աշխատել է հօգուտ ամերիկյան «Կարիտաս» կազմակերպության, որը Մավրիտանիայում քրիստոնեական հավատքի քարոզչությամբ է զբաղվում: Սպանության վայր է ժամանել երկրի գլխավոր դատախազը, ով հրաժարվել է մեկնաբանել դեպքը: Վերլուծաբանները սպանությունը վերագրում են Իսլամական ահաբեկչական կազմակերպությանը:

Al Jazeera

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply