Հայաստանի ձյուդոյիստները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | ապրիլի 24, 2010 17:28
Հայաստանի հավաքականի ձյուդոյիստներն դատարկաձեռն մնացին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Կշիշտով Վիլկոմիրսկուն (Լեհաստան) և դուրս մնաց պայքարից: Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ անհաջողության էին մատնվել 66 կգ քաշային Արմեն Նազարյանը և 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը:
Դիտվել է 1291 անգամ:





Facebook
Tweet This