Եղեռնից մազապուրծ 98-ամյա ծերունին նոր անձնագիր ստացավ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 24, 2010 10:39

Այն հարցին, թե ո±րն է իր երկարակեցության գաղտնիքը, 98-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը պատասխանեց` միամտությունը£
Միամիտ, բարի դեմքով Անդրանիկ պապի համար ապրիլի 23-ը հիշարժան օր էր. անձնագիր էր ստանում£
Անդրանիկ Մաթեւոսյանը 11 տարի առաջ կապույտ անձնագիր ստացել էր, եւ երբ օրերս փաստաթուղթը պատճենահանել էին թաղապետարանում, նկատել էին, որ ժամկետն անց է£
Տարեց մարդը ապրիլի 21-ին դիմել էր ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքª անձնագրի ժամկետը երկարացնելու խնդրանքով£
Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում Անդրանիկ Մաթեւոսյանին նոր անձնագիր տալու որոշում կայացվեց£ Դա ինքնատիպ նվեր էր Եղեռնից մազապուրծ, 98-ամյա ծերունուն£
Երեք տարեկան էր, երբ նրան շորերի տակ թաքցնելով Արևմտյան Հայաստանից հասցրին Երևան£
Հետո Անդրանիկ Մաթեւոսյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմին, հետո ընտանիք կազմեց, յոթ երեխա, 25 թոռ եւ 10 ծոռ ունեցավ£
Բարություն է կաթում նրա աչքերից: Մերթընդմերթ Եղեռնի ու Հայրենական Մեծ պատերազմի դառն հուշերն են մշուշում աչքերը£
Եվ հուշում են, որ արժեր մաքառել ու ապրել հանուն այս օրվա£

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply